26 հունիսի 2012 - 12:10 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մեր բոլոր հանդիպումները հետաքրքիր են և խաղալն էլ հետաքրքիր է

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է Քութայիսի «Տոռպեդոյի» դեմ ընկերական խաղի մասին, որտեղ նրա թիմը հաղթել է 2:1 հաշվով:

«Մրցակիցը սխալվեց, իսկ Իլսինյոն օգտվեց դրանից ու գոլ խփեց: Սակայն, արագ գոլ խփելը միշտ հաճելի է, դա վստահություն է ներշնչում և թեթևացնում է խաղի խնդիրների կատարումը: Մենք դեմ չենք լինի, եթե հաջորդ հանդիպումներում էլ այդպես լինի»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրենց բոլոր սպարինգները հետաքրքիր են և խաղալն էլ հետաքրքիր է: «Մենք արդեն խաղացել ենք «Թերեկի», «Ռուբինի» հետ, իսկ այժմ էլ «Տոռպեդոյի»: Այդ խաղերից յուրաքանչյուրը հետաքրքիր էր: «Տոռպեդոն» շատ լավ էր խաղում, նրանք պահում էին գնդակը, հարձակումներ էին ձեռնարկում: Վրացիները խփելու համար պահեր ունեցան, սակայն մենք ավելի ուժեղ էինք ու վաստակեցինք մեր հաղթանակը»: