
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը ժամեր առաջ Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն էր տարածել, ըստ որի. « Կամերային տան գմբեթի հատվածում հեղինակի կողմից ստացված ցեմենտի ֆրեսկոները նորից պատում են ցեմենտի շերտով՝ աղավաղելով շենքի այդ հատվածի նախնական հեղինակային հորինվածքը»։
PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց պարզել իրողությունը զրուցելով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հետ, ով ասաց, որ այսօր շենքում եղել են մաքրման, բարեկարգման աշխատանքներ և որևէ ճարտարապետական միջամտություն չի արվել. «ՄԱԿ-ի գրասենյակի օգնությամբ այսօր աշխատակիցները մաքրել են պատերին գրածները, ինչպես նաև շենքի գմբեթի մի մասն է ներկվել նույն այն գույնով, որով նախապես ներկված է եղել»: