27 հունիսի 2012 - 10:08 AMT
«Ժողովուրդ». Ռաֆիկ Գրիգորյանը, հավանաբար, կդառնա Գեղարքունիքի մարզպետ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր տեղեկությունների հինգշաբթի օրն արդեն հստակ կհայտարարվի, թե ով է ղեկավարելու Գեղարքունիքի մարզը: «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ն հակված է մարզպետի պաշտոնում նշանակել Գեղարքունիքի ՀՀԿ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին»,-գրում է թերթը: