27 հունիսի 2012 - 13:42 AMT
Էվանս. Լոնդոնի օլիմպիական խաղերը գրավիչ թիրախ են ահաբեկչական խմբերի համար

Հաքերների հարձակումների ծավալներն ինտերնետում աճում են և սպառնում Բրիտանիայի տեղեկատվական անվտանգությանը, հայտարարել է Բրիտանական հակահետախուզության՝ MI5-ի, ղեկավար Ջոնաթան Էվանսը:

Հաքերներն, ըստ նրա, գործում են ոչ միայն հանցագործների շահերից ելնելով, այլ նաև կառավարությունների:

Նա զգուշացրել է, որ Լոնդոնի օլիմպիական խաղերը գրավիչ թիրախ են ահաբեկչական խմբերի համար: Բրիտանական հակահետախուզության՝ MI5 ղեկավարը նշել է, որ իրավապահները աշխատում են ցանկացած սպառալիք չեզոքացնելու ուղղությամբ: