Ոստիկանությունից երեկ տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում Ալագյազ–Արթիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 23 ՏՏ 008 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1965 թ. ծնված Արսեն Օհանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, պատահարի հետևանքով վարորդ Ա. Օհանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1976 թ. ծնված Հարություն Մանուկյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի հիվանդանոց, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: