Ստամբուլում հունիսի 26-ին ստորագրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի հռչակագիրը: Հռչակագիրը ստորագրվել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հեռացրել է փստաթղթից իր առաջարկած ուղղումները: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել դիվանագիտական աղբյուրը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ ճնշման ներքո կարողացել են համոզել Բաքվին հրաժարվել հռչակագրում քաղաքական ենթատեքստ ունեցող դրույթներից, քանի որ հակառակ դեպքում Երևանը հռչակագիրը չէր ստորագրի:
Ինչպես հայտնել է աղբյուրը, այդ դրույթներն աստիճանաբար են հեռացվել ըստ Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: