27 հունիսի 2012 - 16:05 AMT
ՀԱԿ-ը խորհրդարան անցավ իշխանությունների «բարի կամքի» շնորհիվ, գտնում է Պետրոս Մակեյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ինչպես մյուս քաղաքական ուժերը, Ազգային ժողով է անցել միայն գործող իշխանությունների «բարի կամքի» շնորհիվ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա, միայն իշխանությունների վախը ժողովրդից, մտավախությունները, թե ՀԱԿ-ը մարդկանց փողոց դուրս կբերի, ստիպեցին նրանց իրենց իսկ կողմից կեղծված ընտրությունների պաշտոնական արդյունքներին հավելել խորհրդարան անցնելու համար ՀԱԿ-ին պակասող ձայները:

Ինչ վերաբերում է ՀԱԿ հետագա գործողություններին, ապա, ըստ Մակեյանի, հարկավոր է ուժի նոր կենտրոն, որի կազմակերպիչը պետք է ՀԱԿ-ը դառնա:

Նա նաև հանգիստ է վերաբերվել ՀԱԿ երեկվա հանրահավաքի սակավամարդությանը՝ հայտարարելով, թե «մեսիջներով արդյունավետ աշխատանքի դեպքում այդ քանակը մեկ ամսում կարող է 100 հազարի հասնել»: