ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց ՀայաստանիՀանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Դեսպանը շնորհավորեց Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների` միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացմանհեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերիաշխուժացման հնարավորություններին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանականընտրություններում հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին: