27 հունիսի 2012 - 15:41 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ

Հունիսի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: