Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոն զգուշացրել է, որ փոխառությունների ներկա արժեքի պայմաններում երկիրը չի կարողանա դրանք երկար սպասարկել:
Ինչպես նշում է ВВС-ի ռուսական ծառայությունը, ելույթ ունենալով խորհրդարանում Իսպանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ի համար կենսական նշանակություն ունի այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք վստահություն կհաղորդեն շուկաներին: