27 հունիսի 2012 - 21:11 AMT
Պոզնանի օդանավակայանը EURO-2012-ի ժամանակ ուղևորների քանակի սպասարկման ռեկորդ է սահմանել

Ավելի քան 11,3 հազար սպասարկված ուղևորներն ու 169 չվերթը մեկ օրում Պոզնանի «Լավիցա» օդանավակայանի նոր ռեկորդներն են: Երկուսն էլ կապված են Եվրոպայի առաջնության անցկացման հետ և սահմանվել են հունիսի 19-ին:

Դրանից մեկ օր առաջ քաղաքում տեղի ունեցավ խմբային մրցաշարի հանդիպումը Իտալիայի և Իռլանդիայի հավաքականների միջև:

«Հունիսի 15-ին մենք սպասարկել ենք 9277, իսկ 19-ին` արդեն 11 369 ուղևոր»,- հաղորդել է օդանավակայանի տնօրեն Մարիուշ Վյատրովսկին: