27 հունիսի 2012 - 20:30 AMT
Արդեն վաճառվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի տոմսերի 80%

Լոնդոնում Օլիմպիադայի մրցությունների մոտ 7 միլիարդ տոմս, ինչը ընդհանուր թվի մոտ 80% է կազմում, արդեն իրացվել է ազատ վաճառքում:

Օլիմպիադայի 8,8 միլիոն տոմսերից սկզբնապես ազատ վաճառքի է հանվել 6,6 միլիոն, սակայն հետո կազմակերպիչները շուկա են բաց թողել ևս մի քանի հարյուր հազար տոմսեր պահեստային ֆոնդից: Մնացած տոմսերը բաշխվել են Խաղերի հովանավոր ընկերությունների, օտարերկրյա ԱՕԿ-երի միջոցով, իսկ մի մասն անհատույց փոխանցվել է դպրոցականներին, զինվորականներին և պետծառայողներին:

Մի շարք տոմսեր հասանելի են դարձել նաև մարզական օբյեկտներում հանդիսատեսների տեղավորման սխեմաների ճշգրտման արդյունքում, ինչը հնարավորություն է տվել ավելացնել դրանց մի մասի տարողունակությունը, հաղորդում է rsport.ru-ն: