
Ռուսաստանը պահանջում է պարզություն ներմուծել 2014թ. հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր գործողության հնարավորության առնչությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մեզ լիարժեք պարզություն է հարկավոր Աֆղանստանում նոր գործողության հնարավոր ծրագրման, դրա մանդատի, քանակի և խնդիրների վերաբերյալ»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: