27 հունիսի 2012 - 22:04 AMT
Թուրքիան վերականգնել է ռազմատեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի հետ

Թուրքիան վերացրել է Ֆրանսիայի հանդեպ պատժամիջոցները` որոշելով վերականգնել ռազմատեխնիկական համագործակցությունը Փարիզի հետ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն:

Պաշտպանական գնումների գործակալության ներկայացուցչի խոսքով` համագործակցությունը կվերականգնվի բոլոր ռազմական ոլորտներում. ֆրանսիական ընկերությունները կկարողանան ցանկացած տեսակի սպառազինություն վաճառել Թուրքիային: