28 հունիսի 2012 - 11:59 AMT
Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը

Հայաստանի Գեղարքունիքի մարզի մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը: Այս որոշումը կայացվել է կառավարության հունիսի 28-ի նիստում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք: