28 հունիսի 2012 - 16:45 AMT
ՌԴ ԱԳՆ. Սիրիա ներխուժման դեպքում հետևանքները շատ պետությունների կառնչվեն

Սիրիա ներխուժման հետևանքներն ավելի աղետալի կլինեն, քան Լիբիայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով թունիսյան պաշտոնակից Ռաֆիկ Աբդեսալեմի հետ բանակցությունների արդյունքները:

«Լիբիական ճգնաժամի հետևանքները դրսևորվում են և' Սիրիայում, և' Մալիում: Իսկ եթե ներխուժում կատարվի Սիրիա, հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն և մի շարք պետությունների կառնչվեն», ասել է Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ի անդամներից որևէ մեկը լիբիական արկածախնդրությունը կրկնելու ախորժակ ունի»,- ասել է Լավրովը: