28 հունիսի 2012 - 16:38 AMT
Մարկ Սաղաթելյանն ու Գրիգոր Նազարյանը տեղափոխվել են Միքայելյան հիվանդանոց

Շոումեն Մարկ Սաղաթելյանը և «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել են Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վնասվածքաբանության բաժին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին Հերացի թիվ 1 հիվանդանոցից:

Իսկ Միքայելյան հիվանդանոցի վնասվաքաբանական բաժնից մեր թղթակցին հաղորդեցին, որ հիվանդների վիճակը լավ է: Հունիսի 22–ի գիշերը, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի պատճառով 41- ամյա Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մարկ Սաղաթելյանը ստացել էր կմախքի վնասվածքներ, պարանոցի և կրծքավանդակի ողերի կոտրվածքներ, կոնքոսկրերի կոտրվածքներ։

Նրան վիրահատել էին, իսկ Գրիգոր Նազարյանի մոտ գլխուղեղի ցնցում էր, ճակատային շրջանում բարդ կտրված վերք, երկու թոքերի ծանր սլաջարդ, կոնքի ոսկրների կտրվածքներ, ազդոսկրի ոսկրի տեղաշարժում, ձախ ստորին վերջույթի, ծնկոսկրի կոտրվածք։