Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հինգշաբթի օրը հայտնել են, որ չեն ընդունի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրը Սիրիայի վերաբերյալ, եթե նախագահ Բաշար Ասադը հրաժարական չտա ազգային միասնության կառավարության ձևավորման նախօրեին:
Ըստ ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրների տվյալների` Աննանի առաջարկները` ուղղված Սիրիայում 16-ամսյա զինված հակամարտության դադարեցմանը, չեն նախատեսում Ասադի հրաժարականը, թեև նա նշել է, որ ազգային միասնության կառավարությունը չի կարող իր մեջ ներառել երկրում կայունությունը վտանգի տակ դնող անձանց: