28 հունիսի 2012 - 18:13 AMT
Հայաստանը հավասար պայմաններ է ստեղծում օղու տեղական և օտարերկրյա արտադրողների համար

Հայաստանի կառավարությունը հունիսի 28-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաստատել է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը` դրանով իսկ հավասար պայմաններ ստեղծելով օղու տեղական և օտարերկրյա արտադրողների համար:

«Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով, ինչով կուժեղանա հսկողությունը, այդ թվում նաև սննդի անվտանգության տեսակետից:

Այս կապակցությամբ նա հավելել է, որ միաժամանակ այս պահանջները համապատասխանում են նաև Հայաստանի միջազգային պարտավորություններին: