29 հունիսի 2012 - 14:16 AMT
Ռաֆայել Նադալ. ITF որոշումը Օլիմպիադայում 3-սեթանոց խաղերի մասին, անմտություն է

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը քննադատել է Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ ITF-ին, որի որոշմամբ հաղթողը Օլիմպիական թենիսի մրցաշարում որոշվելու է ոչ թե 5, այլ 3 սեթում:

«Ուղղակի հրաշարլի է, որ Օլիմպիադան կանցնի Ուիմբլդոնի կորտերում, սակայն երեք պարտիաներում հաղթողներին որոշելը շատ է դժվարացնում հաղթանակը մրցաշարում՝ խոտածածկ կորտում այդ դեպքում կարող է հաղթել ցանկացած թենիսիստ»:

Ըստ Նադալի, դա մի փոքր անմիտ է դարձնում մրցաշարը, քանի որ յուրաքանչյուրն ավելի շատ շանսեր ունի առանձին խաղում: «3-սեթանոց խաղի ճակատագիրը ընդամենը մի քանի խաղարկություն է որոշում: Հնարավոր է, դա բացասական պահ է, յուրաքանչյուր խաղում քո հնարավորությունները սահմանափակ են: Այժմ դժվար կլինի կանխատեսել օլիմպիական մրցաշարի ելքը»: