Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» hիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։
Ներկաները ծանոթացան վերջին 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում և Արցախում։
Եգանյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։