29 հունիսի 2012 - 21:58 AMT
WikiLeaks-ը Ջուլիան Ասանժին նվիրված CD է թողարկել

WikiLeaks միջազգային ցանցային նախագիծը իր հիմնադիր Ջուլիան Ասանժին նվիրված CD է թողարկել:

2012թ. հունիսի 28-ին WikiLeaks միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է գաղտնի պետական փաստաթղթերի հրապարակմամբ և վերլուծությամբ, հայտարարել է Beat the Blockade խորագրով կոմերցիոն երաժշտական ալբոմի թողարկման մասին: Սկավառակը պարունակում է ռոք ժանրի 12 ստեղծագործություններ` նվիրված նախագծի հիմնադիրին: Ալբոմի վաճառքից ստացված միջոցներով կհոգան WikiLeaks ընկերության կարիքները: