30 հունիսի 2012 - 10:34 AMT
Դավութօղլուն մեկնել է Ժնև քննարկելու Սիրիայի հարցը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը ժամանել է Ժնև մասնակցելու համար Սիրիայի հարցով ՄԱԿ քննարկմանը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նիստին կմասնակցեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամների, Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Քաթարի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով Գերագուն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում բռնության կասեցմանն ուղղված վեց կետից բաղկացած Աննանի ծրագիրը:

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի և խլել է 12-15 հազար խաղաղ բնակչի կյանք: