Իրանը կմասնակցի ցանկացած նիստի, որտեղ կքննարկվեն Սիրիայում ճգնաժամի հանգուցալուծման խաղաղ նախաձեռնությունները ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաջարկած ծրագրի շրջանակներում, ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը: Ըստ նրա, Իրանը երբեք չի մասնակցի մի նիստի, որի մասնակիցները գործարքներ են կնքելու Սիրիայի դեմ, հայտնում է IRNA-ն:
Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը, անդրադառնալով Ժնևում ընթացող նիստին, հայտարարել է, որ հարկավոր է դիտարկել նաև ճգնաժամին նախորդած իրավիճակը:
«Չի կարելի սիրիացի ժողովրդի ճակատագիրը վճռել արտաքին ուժերով: Հարկավոր է բացառել այդ խնդրի լուծումը ռազմական ճանապարհով»,-հայտարարել է նա: