Սիրիայի գծով միջազգային նախարարական հանդիպումը, որի հիմնական թեման լինելու է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի իրագործման համար պայմանների ստեղծումը, աշխատանքն է սկսել Ժնևում: Ռուսաստանը համաժողովին ներկայացնում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նախարարները կքննարկեն այսպես կոչված «Սիրիայի կարգավորման ղեկավար սկզբունքները»: Աննանի ծրագիրը նախատեսում է մի շարք պարտավորություններ Սիրիայի կառավարության ու ընդդիմության համար, մասնավորապես, զինված բռնության դադարեցում ՄԱԿ հատուկ մեխանիզմի հսկողությամբ, հումանիտար օգնության ցուցաբերում ու միջսիրիական երկխոսության մեկնարկ:
Հանդիպմանը հրավիրվել են մասնակցելու ՄԱԿ ԱԽ մշտական ադամները, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը, Քուվեյթն ու Քաթարը: Ըստ Մոսկվայի, «մասնակիցների նման կազմը օպտիմալ չէ», քանի որ դուրս են մնացել այնպիսի կարևոր երկրներ, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Հորդանանը, ինչպես նաև ԻՀԿ-ն: