Սիրիայի ժողովուրդը պետք է ինքը ելք գտնի ճգնաժամային իրավիճակից, սակայն առանց միջազգային հանրության աջակցության, դա անհնար կլինի անել: Այդպես է կարծում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Խոսքը սիրիացիների միջև հակամարտության մասին է: Եվ հենց սիրիացիները պետք է լուծեն այն: Սակայն, պարզամիտ կլիներ կարծել, որ այժմ նրանք կարող են առանց արտաքին միջամտության վերջն դնել բռնությանը ու իսկական քաղաքական բարեփոխումներ սկսել»,-ասվում է Աննանի «Մոնդում» հրապարակված թերթում:
Աննանը նշել է, որ միայն միջազգային հանրության միասնությունը կարող է նպաստել Սիրիայի բռնությանը վերջ դնելուն: