
Չնայած բուժող բժիշկների խորհրդատվությանը, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դիտել է պետության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդ Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողության հեռարձակումը, կիրակի օրը հաղորդել է «Ալ-Մասրի ալ-Յաում» եգիպտոսական թերթը:
Ինչպես հաղորդում է SalamNews-ը՝ հղում տալով ՌԻԱ Նովոստիին, շաբաթ օրը ընտրություններում հաղթած Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում Կահիրեի ՍԴ շենքում:
Սակայն արարողությունը դիտելուց հետո Մուբարաքի հոգեբանական վիճակը խիստ վատացել է, և բժիշկները վերջնականապես արգելել են հիվանդին հեռուստացույցով լուրեր դիտել և թերթ կարդալ: