2 հուլիսի 2012 - 12:02 AMT
ԱՄՆ-ն ողջունում է ԵՄ էմբարգոն Իրանից նավթի մատակարարումների համար

Սպիտակ տունը ողջունել է ԵՄ էմբարգոն Իրանից նավթի մատակարարումների համար: Տեղեկատվությունն այդ մասին պարունակվում է Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնական հայտարարության մեջ: Մասնավորապես, ամերիկյան կողմը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ ու 27 երկրների միավորված ջանքերը թույլ կտան արդյունավետ հակազդել Թեհրանի միջուկային ծրագրին:

«ԱՄՆ-ն ողջունում է Իրանից հում նավթի ներկրման վերաբերյալ արգելքն ու մյուս պատժամիջոցները, որոնք ԵՄ ներմուծում է Իրանի միջուկային նավթային ճյուղի դեմ, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 1-ին»,-ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին: