2 հուլիսի 2012 - 11:51 AMT
Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը պառակտվել է

2012թ. հուլիսի 2-ին Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցությունը պառակտվել է: 52 պատգամավոր դուրս է եկել խորհրդարանի ստորին ու վերին պալատներից կուսակցության նախկին առաջնորդ Իտիրո Օձավայի ղեկավարությամբ: Նրանք այդ քայլը ձեռնարկել են որպես բողոք կուսակցության ներկա ղեկավարության ու նախարարների կաբինետի դեմ, որոնք առաջ են տանում սպառողական հարկի փուլային բարձրացման վերաբերյալ օրինագիծը:

52 պատգամավորների դուրս գալը հզոր հըարված է Նոդայի կառավարությանը: Սակայն Դեմոկրատական կուսակցությունը նախկինի պես պահպանում է մեծամասնությունը առանցքային ստորին պալատում: