Հուլիսի 2-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում կդիտվեն ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Մայրաքաղաքում հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, հուլիսի 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: