2012թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, ինչը պայմանավորված է նրանով, որ 2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.9% և 0.5% գնանկում:
Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 6.4% և 4.1%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 10.9% և 4.4%-ով:
Այսօրվա դրությամբ «սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 520 դրամով, «պրեմիումը»՝ 500 դրամով, «ռեգուլյարը»՝ 480 դրամով: