2 հուլիսի 2012 - 11:28 AMT
Վենեսուելայում հայ սամբիստները երկու արծաթե մեդալ են նվաճել

Հունիսի 26-30 Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում անց է կացվել Աշխարհի Գավաթի փուլ, Ալբերտ Աստախովի հիշատակի՝ սամբոյի միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացված էր 3 մարզիկով, որից երկու մարզիկ՝ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ Աշոտ Դանիելյանը (82 կգ. քաշային կարգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ. ք/կ) նվաճեցին արծաթե մեդալներ, ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրության մեջ: