2 հուլիսի 2012 - 13:09 AMT
Թուրքիան մտադիր չէ վերականգնել մուտքի արտոնագրերի ռեժիմն Ադրբեջանի հետ

Թուրքիան մտադիր չէ վերականգնել մուտքի արտոնագրերի ռեժիմն Ադրբեջանի հետ, 1news.az-ին հայտնել է Բաքվում թուրքական դեսպանատան խորհրդականը: «Ադրբեջանի քաղաքացիների համար սահմանափակումներ չեն լինի»,-ասել է Սաիդ Ահմեդ Արսլանը:

Օրերս թուրքական ԶԼՄ-ները հայտարարեցին, թե Թուրքիա-ԵՄ հաջող բանակցությունների դեպքում, Անկարան ստիպված կլինի վերանայել ԵՄ-ին չանդամակցող երկրների հետ վիզաների ռեժիմը: «Մենք իրոք բանակցություններ ենք վարում, սակայն, չեմ կարծում, թե դրանք կազդեն թուրք-ադրբեջանական հարարբերությունների վրա»,-ասել է Արսլանը:

Թուրքիան միակողմանի կարգով հրաժարվել է Ադրբեջանի հետ մուտքի արտոնագրերից 2007թ. օգոստոսի 1-ից, այժմ Անկարան նույնն է ակնկալում Բաքվից: