17 մարտի 2003 - 21:35 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) այսօր դիմել է ՀՀ Սահմանդրական դատարան երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել կուսակցության անդամ Ստեփան Զաքարյանը: Նրա խոսքերով, ՍԴ-ում հայցվորի շահերը կներկայացնի ՀՀ խորհրդարանի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Ս.Զաքարյանի խոսքերով, «ՀԺԿ-ն պատրաստ է դատարան ներկայացնել Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները անվավեր ճանաչելու համար բավարար չափով փաստաթղթեր եւ փաստեր»: