Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է Սեուլից 120 կմ հեռավորության վրա այսպես կոչված «մինի-մայրաքաղաքի»՝ Սեչժոնի կառուցման ավարտի մասին: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, նախարարությունների մեծ մասն այնտեղ կտեղափոխվի:
Սկզբում նախատեսվում էր Սեուլին զրկել մայրաքաղաքի կարգավիճակից, սակայն սահմանադրական դատարանը համարեց, որ «դա հակասում է օրենքին»:
Տեղափոխման նպատկան է խթանել այդ տարածաշրջանի տնտեսական զարգացումը, սակայն պաշտպանության նախարարությունն, օրինակ, ինչպես նաև նախագահի աշխատակազմը կմնան Սեուլում: