14 հոկտեմբերի 2004 - 19:28 AMT
ԵԱՀԿ-Ն ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ
Վաղը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ, կանցկացվի հերթական պլանային մոնիտորինգը: Ինչպես հաղորդել են ԼՂՀ արտգործնախարարության մամլո ծառայությունում, դիտարկման խմբի կազմում են լինելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա) եւ Պիտեր Կիին (Մեծ Բրիտանիա):