Մայոր Վահե Ավետյանի սպանության համար մեղավորները պետք է խստորեն պատժվեն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեղավորները խիստ պատիժ կրեն»,-ասել է Մանուկյանը:
Նա դրական է գնահատել այն, որ կատարվածը մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում: Մանուկյանը կոչ է արել լրագրողներին առավել ակտիվ լուսաբանել կատարվածը և անաչառ ներկայացնել հանրությանը իրական պատկերը:
2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը մահացել է գիտակցության չգալով: