Թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը մեղավոր է ճանաչվել պայմանագրային խաղերի կազմակերպման մեջ և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:
Միևնույն ժամանակ, ըստ Ստամբուլի դատարանի որոշման, նա և գործով մյուս մեղադրյալներն ազատ են արձակվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքական օրենսդրությունը նախատեսում է նման կարգ: Դապարտյալները մեկ տարի բանտում են անցկացրել: Դատարանը հաշվի է առել դա, որը թույլ է տալիս ազատ արձակել կալանավորներին, անկախ ազատազրկման ժամկետից:
Ազատազրկման են դատապարտվել նաև այս գործով մյուս մեղադրյալները:
Պայմանագրային խաղերի հետ կապված սկանդալը տեղի ունեցավ Թուրքիայում 2011թ. ամռանը: Գործարքի մասնակիցները հանցավոր խումբ էին կազմել իրենց ծրագրերն իրագործելու համար: