3 հուլիսի 2012 - 14:34 AMT
Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի արվարձանում

5,4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի արվարձանում՝ ստիպելով ճոճվել երկնաքերերը:

Ավերածությունների և զոհերի մասին հաղորդագրություններ չկան, ցունամիի վտանգի մասին ևս ոչինչ չի ասվում: Երկրաշարժի օջախը գտնվում էր Տոկիոյի ծոցի հարավային մասում 100 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների պատճառով դադարեցվեց արագընթաց գնացքների երթևեկությունը: Օդանավակայաններն աշխատում են բնականոն ռիթմով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: