3 հուլիսի 2012 - 14:26 AMT
Airbus-ը մտադիր է նոր գործարան կառուցել ԱՄՆ-ում Ա-320-ի արտադրության համար

Եվրոպական Airbus ավիակոնցեռնը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ տարածքում առաջին գործարանի կառուցման մասին, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից, գործարանը կտեղակայվի Մոբիլ քաղաքի տարածքում, Ալաբամայի նահանգում: Շինարարությունը կսկսվի 2013թ., իսկ արտադրությունը 2016-ին:

Այսօրվա դրությամբ Airbus-ի բաժինը ԱՄՆ նմանատիպ ինքնաթիռների շուկայում կազմում է 20 տոկոս: