15 հոկտեմբերի 2004 - 20:08 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ուխտագնացության առաքելությամբ: Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, Վ.Օսկանյանը շնորհակալություն է հայտնել ԱՀՀ-ին նշանակալի ներդրման համար հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, Հայաստանի շահերի պաշտպանության գործում: Այնուհետեւ նախարարը պատվիրակներին ներկայացրել է վերջին զարգացումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին: Իրենց հերթին հյուրերը նշել են Համագումարի պատրաստակամությունը` շարունակելու պաշտպանել Հայաստանի շահերը ԱՄՆ-ի պետական մարմիններում: