3 հուլիսի 2012 - 16:18 AMT
Փորձագետ. Հեռուստատեսությունը հերոսացնում է Վահե Ավետյանին սպանողների պես մարդկանց

Հայաստանի հեռուստատեսությունը հերոսացնում է մայոր Վահե Ավետյանին սպանողների պես մարդկանց, մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը:

«Հեռուստաեթերում բազում են հանցավոր տարրերի կերպարները, որոնք օրինակ են ծառայում նոր սերնդին»,-ասել է Միրաքյանը՝ անդրադառնալով ագրեսիայի թեմային հեռուստաեթերում:

Ըստ նրա, հայկական սերիալներում գերակշռում են զինծառայողների բացասական կերպարները:

Փորձագետը նշել է, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում սկսեցին համատարած սերիալներ նկարահանել, գրանցվեց հանցագործությունների աճ:

Միրաքյանը նշեց, որ հեռուստասերիալների հերոսների կերպարներում արտացոլվում է ժամանակակից սոցիալական ու լեզվական իրողությունը: