3 հուլիսի 2012 - 21:10 AMT
Եմենում «Ալ-Քայիդայի» 14 գրոհային է ձերբակալվել

Եմենի անվտանգության ծառայությունների աշխատակիցները «Ալ-Քայիդայի» 14 գրոհային են ձերբակալել, որոնք մի շարք ահաբեկչություններ էին նախապատրաստում, երեքշաբթի օրը հաղորդել են երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել են նախարարության ներկայացուցիչները, գրոհայինները հարձակումներ էին ծրագրում պետության զինվորականների և քաղաքացիական առաջնորդների, ինչպես նաև օտարերկրացիների վրա: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածներից չորսը Եգիպտոսից են, երկուսը` Հորդանանից, մեկը` Սոմալիից, մեկը Թունիսից, ինչպես նաև մեկը Դաղստանից, մնացած հինգը Եմենից են: