4 հուլիսի 2012 - 18:34 AMT
Ռումինիայի կառավարությունը մտադիր է հասնել նախագահ Բեսեսկուի իմպիչմենտին

Ռումինիայի կառավարությունը մտադիր է հասնել նախագահ Տրայան Բեսեսկուի իմպիչմենտին: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», «Ազատություն» ռադիոկայանի վրա հղումով, պատգամավորը պատմել է այն մասին, որ խորհրդարանում կներկայացվեն նախագահին իշխանությունից հեռացնելու վերաբերյալ քվեարկության համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Համապատասխան որոշումը հաջորդել է վերջերս ընդունված օրենքին, որը թույլ է տալիս նախագահին իմպիչմենտին հայտարարել հանրաքվեում միայն քվեների հասարակ մեծամասնության հիման վրա:

Նախագահի ու վարչապետի միջև հակասությունները սկսվեցին մայիսին Պոնտայի նշանակումից հետո: