17 մարտի 2003 - 20:49 AMT
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՊՀ երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Մոսկվայում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովը: Ռուսական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, օրակարգի հարցերից մեկը կլինի ԱՊՀ ազատ տնտեսական գոտու ձեւավորումը: