17 մարտի 2003 - 19:01 AMT
ԱՐՏԵՐԿՐՅԱ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱՃԵԼ Է
2002 թվականին Լեռնային Ղարաբաղ են այցելել 1700 զբոսաշրջիկներ 60 երկրներից, ինչը 17,9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել ԼՂՀ ԱԳՆ-ում, արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ մասը ժամանել է ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից: