
Իսրայելը հաստատել է, որ մտադիր է բոյկոտել ՄԱԿ Խորհրդի առաքելության աշխատանքը, որը ձևավորվել է պաղեստինյան բնակչության վրա Հորդանանի Արևմտյան ափին բնակեցման քաղաքականության ազդեցության ուսումնասիրման նպատակով: Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ առաքելությանը, որի անձնակազմը հաստատվել է հուլիսի 6-ին, կարգելվի մուտքն ինչպես Իսրայել, այնպես էլ պաղեստինյան տարածքներ:
Առաքելության մանդատը, որի անդամները երեք կին են` Ֆրանսիայի, Բոտսվանայի ու Պակիստանի ներկայացուցիչները, ենթադրում է ուսումնասիրել հրեական ավանների ազդեցությունը : Իսրայելը մեղադրել է ՄԱԿ ՄԻԿ կանխակալ վերբերմունքի և այն երևույթներն անտեսելու մեջ, որոնք միջազգային միջամտության ավելի մեծ կարիք ունեն