22 հոկտեմբերի 2004 - 18:25 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՑԵԼ Է «ՎԵՐԻՆ ԼԱՐՍ» ՎԵՐԱՀՍԿԻՉ ԱՆԱՑԿԵՏԸ
Գրեթե երկամսյա ընդմիջումից հետո ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը վերսկսել է աշխատանքը: Այդ մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում:
Ինչպես նշել է աղբյուրը, ավելի վաղ մտցված սահմանափակումների հանումը վերաբերում է նաեւ ռուս-ադրբեջանական սահմանի ավտոմոբիլային անցակետերին: Նշենք, որ Հայաստանը դժվարություններ էր կրում Ռուսաստանից ուղեւորների եւ բեռնափոխադրումների հետ կապված վերջինիս կողմից ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» վերահսկիչ անցակետի փակման պատճառով: