9 հուլիսի 2012 - 12:56 AMT
Արծրուն Հովհաննիսյան. Հայ զինվոր չի զոհվել, վիրավորներ էլ չկան

«Հայ զինվոր չի զոհվել, վիրավորներ էլ չկան: Ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Դա ապատեղեկատվություն է»: Այսպիսի պատասխան տվեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե համապատասխանում են արդյոք իրականությանը ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, իբր սահմանային գոտում փոխհրաձգության ժամանակ մեկ հայ զինվոր զոհվել է, չորսն էլ վիրավոր են:Ադրբեջանական Trend.az լրատվական գործակալությունը այսօր տեղեկացրել էր, իբր Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է մեկ հայ զինվոր, չորսն էլ վիրավոր են:

Ի դեպ, կայքը նաև տեղեկացրել էր, իբր փոխհրաձգության ընթացքում վիրավորվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ: