ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ «հակամարտությունը դադարեցնելու հարցում, որի հետ կծանոթացնի նաև ընդդիմությանը»:
«Մենք եկանք այն եզրակացության, որ հարկավոր է վերջ տալ բռնությանը ու դիտարկեցինք այդ նպատակին հասնելու ուղիները»,-ասել է Աննանը:
ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդը բնութագրել է Դամասկոսում կայացած բանակցությունները Սիրիայի նախագահի հետ որպես «կառուցողական և անկեղծ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: